Ֆինանսական | 17:04 10/09/19

Moody’s. Կոնվերս Բանկի վարկանիշը բարձրացվել է B1-ի

Moody’s վարկանշավորման միջազգային հեղինակավոր կազմակերպությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշները: Մասնավորապես, ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշները բարձրացվել են B1-ի «կայուն» հեռանկարով՝  B2-ից, իսկ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ Ba3-ի՝ B1-ից:

Բանկի հիմնական վարկային գնահատականին շարունակում են նպաստել  կապիտալի ամուր բուֆերները՝ 12%-ից բարձր կապիտալի TCE համարժեքության ցուցանիշով, և առողջ շահութաբերությունը,  ներգրավման և իրացվելիության դիվերսիֆիկացված բնութագրերը, ինչպես նաև բաժնետիրոջ կողմից ուժեղ ֆինանսական և բիզնես աջակցությունը:

Facebook Linkedin Twitter Google+