Ֆինանսական | 13:27 12/09/19

Ինեկոբանկը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր

Ինեկոբանկը և «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ինեկոբանկը հանդիսանում է «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավորը։

«Ինեկոբանկը կհովանավորի ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019» համաժողովը։ Որպես «WCIT 2019»-ի ինովացիոն հովանավոր, բանկը նպատակ ունի խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը և աջակցել միջազգային տեխնոլոգիական հարթակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Համոզված եմ, որ համաժողովը կստեղծի բարենպաստ նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման համար, կապահովի գործընկերության ընդլայնում և կնպաստի մեր պետության նկատմամաբ հետաքրքրության աճին միջազգային ընկերոթյունների կողմից» - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

«ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Մեր երկիրը հոկտեմբերին կհյուրընկալի ՏՀՏ հսկաներին ու եղանակ թելադրողներին, ինչը տեղական ընկերությունների համար հրաշալի առիթ է ՏՏ ոլորտի ամենաարդիական թեմաները քննարկելու, նոր կապեր ձեռք բերելու և համաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ իրենց ամենահամարձակ նորարարական լուծումներն իրագործելու համար»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին և կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակցի՝ շուրջ 70 երկրներից։ «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ» խորագրով համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

-----------

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։

Facebook Linkedin Twitter Google+