Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 18/10/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 476.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 530.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.79 դրամով և կազմել 614.19 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 111.32 դրամով և կազմել 22859.46 դրամ: Արծաթի գինն աճել է 2.94 դրամով և կազմել 267.24 դրամ: Պլատինի գինը նվազել է 33.20 դրամով և կազմել 13568.81 դրամ:

Share