Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:

Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`

– «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,

– «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,

– «Կարաս Վայնս»-ի,

– և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Հայաստան են բերվել.

– ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,

– 24 000 բժշկական դիմակ,

– 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,

– 101 հեռահար ջերմաչափ,

– բժշկական գործիքներ,

– բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Share