Պաշտոնական

Վահրամ Պողոսյան. Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է

Թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած  քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,- գրել է նա:

Քիչ առաջ ՎահրամՊողսյանը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն պատասխան հուժկու հարվածները հասցրել է արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:

Share