
Վահրամ Պողոսյան. Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է՝ պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, Ադրբեջանի հրթիռակոծության թիրախում են Արցախի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունը։ Մեծ ինտենսիվությամբ հարցածների տակ են Արցախի քաղաքները։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարել է Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։