Բաժին. Պաշտոնական

2022թ. դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2.932 մլն է, 98.1%՝ հայեր, 97.5%՝ առաքելական

ՀՀ վիաճակգրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2022թ. մարդահամարի արդյունքները, որոնց համաձայն ՀՀ մշտական բնակչությունը 2022թ.-ին կազմել է 2,932,731 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 2,689,438 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2001թ.-ին ՀՀ մշտական բնակչությունը կազմում էր 3,213,011 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 3,002,594։

2022թ.-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության 63.8%-ը բնակվում է քաղաքներում, իսկ 36.2%՝ գյուղերում։

ՀՀ մշտական բնակչության 98.1%-ը հայեր են, 1.1%՝ եզդիներ, 0.5%՝ ռուսներ, 0.1%՝ ասորիներ և քրդեր, 0.2%՝ այլ։

ՀՀ բնաչկության 97.5%-ը հայ առաքելական եկեղեցու դավանորդներ են, 0.6%՝ կաթոլիկ, 0.6%՝ ավետարանական, 0.5%՝ շարֆադինական, 0.2%՝ ուղղափառ։

Ներբեռնել մարդահամարի ամբողջական արդյունքները։

Share