Բաժին. Պաշտոնական

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր ստորագրված երկու հրամանագրերից առաջինով Տիգրան Սարգսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Երկրորդով` Տիգրան Սարգսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Հիշեցնենք, որ 2008-2014թթ Տիգրան Սարգսյանը հանդիսանում էր ՀՀ Վարչապետ, մինչ այդ նա պաշտոնավորում էր ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի պաշտոնում:

Share