Բաժին. Պաշտոնական

Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Share