Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել

Կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. «Ես հասկանում եմ, որ այդ աշխատատեղերը բոլորը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ ուղղակի նոր իրավիճակում որոշել են, որ ստվերից պետք է դուրս բերեն»։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, Կառավարությունը չի կարող միակողմանի քաղաքականություն վարել,  ընդհանուր խնդիրը Հայաստանի անվտանգության բարձրացումն է և պետք է բոլոր ուժերը և միջոցները կենտորոնացնել այդ ուղղությամբ․ « Իհարկե, կա նաև սոցիալակն խնդիրը, բայց նաև աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, ոչ թե ակնկալեն, որ իրենք որևէ բան կսատանան Կառավարությունից, այլ Կառավարությունից կստանան աշխատելու իրական հնարավորություններ՝ իրենց աշխատանքից հաճույք զգալու և իրենց աշխատանքի արդյունքները վայելելու համար»։ 

Share