Բաժին. Այլ Լուրեր

60 կմ/ժ. Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագություն

«Բիզնես 24»-ին ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Այդ ճանապարհահատվածներն են՝

  • Իսակովի պողոտա
  • Թբիլիսյան խճուղի
  • Մոնթե Մելքոնյան փողոց
  • Աճառյան փողոց
  • Դավիթ-Բեկի փողոց
  • Մյասնիկյան պողոտա
  • Սարալանջի պողոտա
  • Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:

Share