Բաժին. Այլ Լուրեր

2020թ. «ամռան» ամենաթանկ ֆուտբոլային տրանսֆերները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ

Կորոնավիրուսի պատճառով շեղվեց նաև համաշխարհային ֆուտբոլի գրաֆիկը և 2020թ. տրանսֆերային պատուհանը բաց կմնա մինչև հոկտեմբերի սկիզբ։ Չնայած այն փաստին, որ դեռևս բավական ժամանակ կա պատուհանի պակմանը, սակայն արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք թանկարժեք տրանսֆերներ.

Մարզական լուրերի գործընկերն է Linebet Բուքմեյքերային ընկերությունը։ Ներբեռնեք հավելվածը և ստացեք մինչև 100 եվրո ԲՈՆՈՒՍ։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ ամենաթանկ տրանսֆերների տասնյակը հետևյալն է.

1. Կայ Հավերցը 80 մլն եվրո գումարով տեղափոխվել է անգլիական Չելսի։ Գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպանը 21 տարեկան է։

2. Կենտրոնական կիսապաշտպան Արթուրը 72 մլն եվրո գումարով տեղափոխվել է Յուվենտուս։ Բրազիլացին 24 տարեկան է։

3. Վիկտոր Օսիմհենը 70 մլն եվրո գումարով տեղափոխվել է իտալական Նապոլի։ Նիգերիացի հարձակվողը 21 տարեկան է։

4. Միրալեմ Պյանիչը 60 մլն եվրո գումարով տեղափոխվել է Բարսելոնա։ Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող կիսապաշտպանը 30 տարեկան է։

5. Ալվարո Մորատան 56 մլն եվրո գումարով տեղափոխվել է Ատլետիկո Մադրիդ։ Իսպանավի հարձակվողը 27 տարեկան է։

6. Տիմո Վերները 53 մլն եվրո գումարով տեղափոխվել է Չելսի։ Գերմանացի հարձակվողը 24 տարեկան է։

7. Բեն Չիլուելլը 50.2 մլն եվրո գումարով տեղափոխվել է Չելսի։ Անգլիացի ձախ պաշտպանը 23 տարեկան է։

8. Մաուրո Իկարդին 50 մլն եվրո գումարով տեղափոխվել է ՊՍԺ։ Արգենտինացի հարձակվողը 27 տարեկան է։

9. Նաթան Ակեն 45.3 մլն դոլարով տեղափոխվել է Մանչեսթեր Սիթի։ Նիդերլանդները ներկայացնող կենտրոնական պաշտպանը 25 տարեկան է։

10. Լերոյ Սանյեն 45 մլն եվրո գումարով տեղափոխվել է Մյունխենի Բավարիա։ Գերմանացի ձախ վինգերը 24 տարեկան է։

Մարզական լուրերի գործընկերն է Linebet Բուքմեյքերային ընկերությունը։ Ներբեռնեք հավելվածը և ստացեք մինչև 100 եվրո ԲՈՆՈՒՍ։

Share