Բաժին. Այլ Լուրեր

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180 Քարվաճառում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ամփոփել է սեպտեմբերի 29-ի մարտական գործողությունները։ Պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն մարտական գործողությունների մեկնարկից հակառակորդն ունի 790 զոհ, որից 180 Քարվաճառում։ Վիրավորների քանակը 1900 է

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով։

Share