Բաժին. Այլ Լուրեր

Վեյփինգը փոխում է ծխողների կյանքերը․ Մեծ Բրիտանիայի Կառավարության հետազոտությունը և կոչը ծխողներին

Մեծ Բրիտանիայի Կառավարությունը կոչ է անում ծխողներին անցնել սիգարետի ավելի քիչ վնասակար այլընտրանքների, քանի որ վեյփինգը փրկում է կյանքեր, իսկ գիտությունն ապացուցում է դա։

Վերջերս Անգլիայի Հանրային Առողջապահության Կազմակերպության կողմից անցկացված անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլ-սիգարետի անցնող ծխողների 75%-ը հաջողությամբ թողնում են ծխելը։ Միանգամայն ուշագրավ հայտարարության մեջ, Միացյալ Թագավորության կառավարության զեկույցում նաև նշվում է, որ եթե ծխողը ցանկանում է թողնել ծխելը, նիկոտինի փոխարինող բուժումները, ինչպիսիք են սպեղանիները, մաստակը և ցողաշիթերը, այնքան արդյունավետ չեն, որքան էլեկտրոնային սիգարետը։

Կազմակերպությունը նշում է․

  • Նիկոտինի մատակարարման վեյփային արտադրատեսակները 2020թ-ին ծխողների կողմից ծխել թողնելու ամենահայտնի միջոցն էին (27.2%) Անգլիայում
  • Գնահատվում է, որ 2017թ․-ին ավելի քան 50 000 ծխողներ, ովքեր այլապես կշարունակեին ծխել, թողել են ծխելը վեյփային արտադրատեսակի շնորհիվ
  • 2020թ․-ին ծխողների 38%-ը հավատում էր, որ վեյփինգը նույնքան վնասակար է, որքան ծխելը, իսկ 15%-ը մտածում էին, որ վեյփնգն ավելի վտանգավոր է։
  • Ծխելը թողնելն աջակցող ծառայությունների կողմից վեյփային արտադրատեսակների օգտագործումը ամենահաջող արդյունքն է ապահովել՝ 59.7% և 74% 2019-ին ու 2020-ին

Մեծ Բրիտանիայի Կառավարության հայտարարության համաձայն, նիկոտինի մատակարարման վեյփային արտադրատեսակները 2020-ին ծխողների շրջանում ծխելը թողնելու ամենատարածված մեթոդն էին։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսսկ վեյփինգի մակարդակի աճի պայմաններում, դրա օգտագործման ծավալը 11-19 տարեկանների շրջանում գրեթե նույնն է մնացել։

ՄԲ Հանրային Առողջապահության Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունը նշում է, որ երբևէ ծխախոտ չօգտագործած 16-19 տարեկանների 84.4%-ը երբևէ վեյփ չի օգտագործել, և ներկայումս էլ երբևէ ծխախոտ օգտագործած անձանց ընդամենը 1.3%-ն է վեյփ օգտագործում։ Կազմակերպության պնդմամբ՝ 11-18 տարեկան երիտասարդների շուրջ 4.8%-ը առնվազն ամսական մեկ անգամ վեյփ են օգտագործել (ինչպես և նախորդ տարի), և նրանց մեծ մասը կամ ներկայիս կամ նախկին ծխողներ են։ Ոչ ոք չի ցանկանում դեռահասների տեսնել վեյփ օգտագործելիս, այնուամենայնիվ Անգլիայում վեյփի համաճարակ չկա։ Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, Լոնդոնի Արքայական Քոլեջի Ծխախոտային Կախվածության ամբիոնի պրոֆեսոր Անն ՄքՆիլը նշում է․«Մեր զեկույցը միավորում է տարբեր փորձերի և հակածխախոտային ծառայությունների բացահայտումները, որոնք եզրակացնում են, որ նիկոտին պարունակող վեյփային արտադրատեսակները ծխելը թողնելու արդյունավետ միջոց են»։

Ինչպես նշում է Անգլիայի Հանրային Առողջապահության Կազմակերպության Առողջության Բարելավման բաժնի ղեկավար Ջոն Նյութոնը, լավագույն բանը, որ ծխողը կարող է անել, ամբողջությամբ ծխելը թողնելն է, և կան փաստեր, որոնք վկայում են, որ վեյփինգը դրան նպաստող լավագույն միջոցներից մեկն է։

Չնայած այս աշխատության բազմաթիվ դրական փաստերին, դեռևս շատ բան կա անելու։ Օրինակ՝ Ծխելու և առողջության շարժումը հայտնաբերել է, որ տեղական իշխանությունների հակածխախոտային ծառայությունների միայն 11%-ն է վեյփային արտադրատեսակներն առաջարկում նրանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը։

Նիկոտինի  Նոր Դաշինքի փոխնագահ Լուիզ Ռոսսի պնդմամբ՝ աշխարհը պետք է հետևի ՄԲ-ի վեյփինգի քաղաքականությանը։ Վեյփինգի նկատմամբ ցուցաբերված անկիրթ ու ծիծաղելի վերաբերմունքը կյանքեր է խլում։

 

Share