Բաժին. Այլ Լուրեր

PMI Science-ը ասպիրանտական կրթաթոշակ է տրամադրում․ շտապե՛ք դիմել

Գիտության զարգացմանն աջակցել է պետք, հատկապես Հայաստանում։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ մեկնարկում է 2021 թվականի ասպիրանտական կրթաթոշակների տրամադրումը։ Հետաքրքրված բոլոր ասպիրանտները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 24-ը։

Ի՞նչ են ստանում ծրագրի հաղթողները՝

Ծրագրի  10 հաղթողները հնարավորություն կունենան իրենց հետազոտական աշխատանքների մշակման շրջանակներում աշխատել միջազգային առաջատար փորձագետների և մենթորների հետ, ինչպես նաև մեկ տարի շարունակ ամսական ստանալ 370000 ՀՀԴ կրթաթոշակ։ Ակնկալվում է, որ տրամադրվող կրթաթոշակը խոստումնալից ապագա գիտնականներին կօգնի կենտրոնանալ իրենց գիտական աշխատանքների վրա ու չմտածել զուգահեռ գումար վաստակելու մասին։

Ո՞ր ոլորտների ասպիրանտները կարող են դիմել՝

Ծրագրին կարող են դիմել հետևյալ ոլորտներում հետազոտական աշխատանքների վրա աշխատող ասպիրանտները՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել  ՀՀ-ում գործող  հետազոտական հաստատությունների կամ համալսարանների ասպիրանտ, ինչպես նաև ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։

Ի՞նչ է պետք անել մասնակցելու համար՝

Ծրագրի մասնակից դառնալու համար հարկավոր է լրացնել առցանց դիմումը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3DWZQkh ։

Ե՞րբ է դիմելու վերջնաժամկետը՝

Ծրագրին մասնակցելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31 է։ Այնպես որ ժամանակ մի՛ կորցրեք, դիմե՛ք կամ տեղեկացրեք ձեզ ծանոթ ասպիրանտներին։

Share