Բաժին. Այլ Լուրեր

ԱՅՍՈՒՀԵՏ ՀԴՄ-ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԿԽԱՂԱՐԿՎԵՆ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի Մամուլի ծառայությունից` հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին:

Հատկանշական է, որ դրա դիմաց 2012թ. ընթացքում ՀԴՄ կտրոնների հատուկ համարների յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով քաղաքացիները 15 ավտոմեքենաներից բացի որպես պարգևավճար կստանան 6 ամսով անվճար ինտերնետ կապ և մոդեմ (200 հատ) ու բջջային հեռախոս (100 հատ):

Նշված պարգևավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն ս.թ. դեկտեմբերի 1-ից սկսած ձեռք բերված ՀԴՄ կտրոնները: Պարգևավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 և ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն տիրապետող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:

Share