Բաժին. Այլ Լուրեր

Արցախցիները ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կօգտվեն զեղչերից

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար կկարողանան օգտվել էական զեղչային համակարգից։ Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալը։

«Ընդառաջ գնալով մեր հայրենակիցներին՝ ԱՊՊԱ պայմանագրի մասով դեռևս երկու շաբաթ առաջ սկսել ենք քննարկումները Կենտրոնական բանկի, ապահովագրական ընկերությունների և ավոտապահովագրողների բյուրոյի հետ, հասկանալու համար, թե ինչպիսի լրացուցիչ դրական երաշխիքներ է կարելի տրամադրել, որպեսզի նրանց բերենք երթևեկության օրինական դաշտ և ապահովենք հավասարության սկզբունքը երթևեկության բոլոր մասնակիցների համար։ Ի վերջո, ունեցել ենք կոնսենսուս և որոշում բյուրոյի կողմից, որ մեր հայրենակիցները էական զեղչային համակարգից կկարողանան օգտվել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու շրջանակներում», – մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կլուծվեն տրանսպորտային միջոցների ու պետհամարանիշների նույնականացման  խնդիրները, որից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կկարողանան հայտ ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար և համակարգն ինքնաշխատ կերպով համապատասխան զեղչային առաջարկը կներկայացնի։

Share