Բաժին. Այլ Լուրեր

«Իզի Փեյ» ՍՊԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար

«Իզի Փեյ»-ն և «Վարքագծային որոշումների կենտրոն»-ը, կարևորելով ֆինանսական և տնտեսագիտական ոլորտների զարգացումը Հայաստանում, կնքել են փոխըմբռնման հուշագիր տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի կազմակերպման շուրջ։ Համագործակցության շրջանակում «Իզի Փեյ»-ը հանդիսանում է օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկեր՝ տրամադրելով համաֆինանսավորում հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար։

Հիշեցնենք, որ «Վարքագծային որոշումների կենտրոն»-ի կողմից անցկացվող տնտեսագիտական օլիմպիադան բաղկացած է դպրոցական, հանրապետական և միջազգային փուլերից ու միտված է բարձրացնելու տնտեսագիտական գրագիտության մակարդակը Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտների շրջանում, խթանելու ֆինանստնտեսագիտական ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրությունը։

Դառնալով օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկեր՝ «Իզի Փեյ»-ն իր աջակցությունն է հայտնում ազգային կրթական ծրագրերին և ֆինանսատնտեսագիտական գիտելիքների զարգացմանը Հայաստանում։ Այս համագործակցությունը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է կազմում։

Օլիմպիադայի գրանցումները բաց են մինչև փետրվարի 15-ը։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այստեղ՝ lp.econfun.org/olympiad-in-armenia։

Share