Բաժին. Այլ Լուրեր

ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

Ֆրանսիական Goal.com կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների անունները: Ինչպես և սպասվում էր, առաջատարի դիրքում է Արգենտինայի ազգային հավաքականի և Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացու տրանսֆերային մինիմալ արժեքը կազմում է 124 մլն եվրո:

Երկրորդ տեղում Ռեալ Մադրիդի աստղ, պորտուգալացի Քրիստիանու Ռոնալդուն է: Ռոնալդույի տրանսֆերային արժեքը կազմում է 104 մլն եվրո:

Երրորդ հորիզոնականում Անդրես Ինիեստան է, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 75 մլն եվրո: Անգլիացի Վեյն Ռունին հայտնվել է չորրորդ հորիզոնականում՝ 65 մլն եվրո: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը եզրափակում է լավագույն հնգյակը: Ֆաբրեգասի տրանսֆերային արժեքը կազմել է 55 մլն եվրո:

Արգենտինացի Կուն Ագուերոն վեցերորդն է (54 մլն եվրո): Նրան հաջորդում է Ռադամել Ֆալկաոն, ում տրանսֆերային մինիմալ արժեքը գնահատվել է 52 մլն եվրո: Ութերորդ հորիզոնականում Դավիդ Սիլվան է (50 մլն եվրո):

Ռուսական Զենիտի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը հայտնվել է լավագույն տասնյակի նախավերջին հորիզոնականում՝ 45 մլն եվրո:

Լավագույն տասնյակը եզրափակում է հոլանդացի Ռոբին վան Պերսին՝ 43 մլն եվրո:

Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի մինիմալ տրանսֆերային արժեքը գնահատվել է 21 մլն եվրո, իսկ Յուրա Մովսիսյանինը՝ 9 մլն եվրո:

Share