Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՐԶՎԵԼ Է WINDOWS 8-Ի ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ. ՈՐՏԵ՞Ղ Է START ԿՈՃԱԿԸ

Պարզ է դարձել Windows 8 օպերացիոն համակարգի անհաջողության պատճառը: Վերլուծաբանների կարծիքով, նման հիանալի օպերացիոն համակարգի ցածր վաճառքի ծավալները կապված են «Start Menu»-ի բացակայության և միանգամից էկրանին Metro մենյուի բացման հետ: 

Հետազոտողները Metro Start Screen-ի ծրագրային կոդերում հայտնաբերել են մենյուի ավտոմատ բացումն անջատող մաս, սակայն այդ ամենը առանց ծրագրային միջամտման հնարավոր չէ: Այս ամենի կապացությամբ Source Forge ընկերությունը ստեղծել է հատուկ ծրագիր՝ Classic Shell-ը: 

Մասնագետների կարծիքով, եթե թարմացված Windows 8.1-ի մեջ տեղադրվի «Start Menu» կոճակ և վերացվի Metro Start Screen-ը, ապա օպերացիոն համակարգի վաճառքը կտրուկ կբարձրանա: 

Եթե Microsoft-ի ծրագրավորողները գնան այս քայլին, ապա սա կլինի երկրորդ օպերացիոն համակարգը, որը կփոփոխվի օգտատերերի դժգոհությունների պատճառով: Նշենք, որ նախկինում փոփոխվել էր Windows Vista-ն: Այն ժամանակ օգտատերերին դժգոհության առիթ էր տվել User Acount Control ծրագիրը:

Share