Բաժին. Այլ Լուրեր

HTC ONE-Ը ՃԱՆԱՉՎԵԼ է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՄԱՐԹՖՈՆ

Computex 2013 ցուցահանդեսի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների համաձայն ամենալավ սմարթֆոն է ճանաչվել HTC One-ը: Անցկացրած հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ այս տարվա ամենաշատ վաճառված սմարթֆոնը դա HTC One-ն է:

Սմարթֆոնի վաճառքի դուրս գալուց հետո վաճառվել է շուրջ 2,7 մլն նմանօրինակ սմարթֆոն, ավելացնենք, որ այն վաճառքի է դուրս եկել այս տարվա մարտին: Սա առաջին սմարթֆոնն է, որն աշխատում է Qualcomm Snaprdagon Adreno 320 պրոցեսորով:

Չնչին տարբերությամբ առաջին տեղը զիջել և երկրորդ հորիզոնականում է հայտնվել Samsung Galaxy S4 սմորթֆոնը, iPhone 5-ը  երրորդն է:

Share