Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկրները

Միավորված Ազգերի Կազմակերպության գնահատմամբ` զբոսաշրջության ոլորտին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը:

Կանխատեսվում է, որ արդեն 2030 թվականին տարեկան ավելի քան միլիարդ զբոսաշրջիկ կայցելի զարգացող երկրներ:

Ստորև ներկայացված են այսօր ամենահայտնի զբոսաշրջության ուղղությունները.

– Մալազիա, 25 մլն

Մալազիան, ի հակադրություն այդ տարածաշրջանի այլ երկրների, ունի կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակ, որը և գրավում է զբոսաշրջիկներին: Տարեկան այս երկրի այցելությունների քանակը հասնում է 25 միլիոնի: Առավել գրավիչ են ծովափները:

– Ռուսաստան, 25.7 մլն

Տարեկան Ռուսաստանը ընդունում է 25.7 միլիոն զբոսաշրջիկ: 17 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում ցանկացած զբոսաշրջիկ կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան վայր: Առավել հայտնի զբոսաշրջության վայրերն են Սև ծովը և կենտրոնական տարածաշրջանների քաղաքները:

– Մեծ Բրիտանիա, 29.3 մլն

Առաջինը, ինչ ցանկացած զբոսաշրջիկ նկատում է այս երկրում, դա Լոնդոնի բարձր գներն են, ինչը զբոսաշրջիկներին չի խամգարում Լոնդոն գնալու: Ուշագրավ է այն, որ Անգլիան հանդիսանում է առաջին Thomas Cook տուրիստական ընկերության հայերնիքը, որը մինչև հիմա շարունակում է իր գործունեությունը:  

– Գերմանիա, 30.4 մլն

Գերմանիայում զբոսաշրջությանը  աջակցում են հետևյալ երեք գերծոնները՝ հարուստ բնություն, աշխարհագրական դիրք և այն, որ գերմանացիների միայն 30 տոկոսն է պատրաստ արձակուրդը անցկացնել տանը: Գերմանիան հարուստ է տեսարժան վայրերով և ժամանցն անցկացնելու համար տարատեսակ ակումբներով:

– Թուրքիա, 35.7 մլն

Ստամբուլը, լինելով արևմտյան և արևելյան մշակույթների խաչմերուկում, միշտ գրավիչ է եղել զբոսաշրջիկների համար: Հիմնականում այս երկրիը զբոսաշրջության կենտրոն է  ամռանը:

– Իտալիա, 46.4 մլն

Վենետիկը և Հռոմը գրավում են առավելապես մշակույթի սիրահարներին: Զբոսաշրջության ոլորտը երկրի տնտեսությունում հանդիսանում է ամենաշահութաբերը:

– Իսպանիա, 57.7 մլն

Իսպանիայի զբոսաշրջությունը գնալով ավելի է զարգանում, չնայած այն հանգամանքին, որ երկրում կա 26% գործազրկություն: Այս երկիրը գրավիչ է նաև ասիական երկրների զբոսաշրջիկներին: Իսպանիայում է գտնվում 43 Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

– Չինաստան, 57.7 մլն

Այս երկիրը ցանկացած զբոսաշրջիկի հեշտությամբ կարող է գցել մշակութային շոկի մեջ:

– ԱՄՆ, 67 մլն

Այս երկրում զբոսաշրջությունը 1950 թվականից սկսած գնալով աճում է: Շատ նահանգներում հյուրանոցային և տուրիստական բիզնեսը համարվում է ամենաշահութաբերը: ԱՄՆ-ում կան մեծ քանակությամբ զբոսաշրջության վայրեր, որոնց մեծամասնությունը մտնում է Համաշխարհային ժառանգության մեջ:

– Ֆրանսիա, 83 մլն

Գրականությունը, ֆիլմերը և հեռուստատեսությունը ստեղծել են Փարիզի մասին իդեալական պատկեր, որի շնորհիվ տարիներ շարունակ չի դադարում դեպի Ֆրանսիա զբոսաշրջիկների հոսքը: Տարեկան Ֆրանսիա այցելում է շուրջ 83 մլն զբոսաշրջիկ:

Share