Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները

Goal.com հայտնի ֆուտբոլային առցանց նախագիծը ներկայացրել է աշխարհի ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլիստների 2014թ.-ի ցուցակը:

Ինչպես և սպասվում էր, առաջին հորիզոնականում Մադրիդի Ռեալի հարձակվող Քրիստիանու Ռոնալդոն է` 148 միլիոն €:  Երկրորդ հորիզոնականում է իսպանական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին` 146 միլիոն €: Առաջին եռյակը եզրափակում է Լոնդոնի Չելսիի հարձակվող Սամուել Էտոն` 85 միլիոն €: Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին չորրորդն է` 84 միլիոն €: Իտալական Միլանի հարձակողական կիսապաշտպան Կական հինգերորդ հորիզոնականում է` 82 միլիոն €: Վեցերորդ հորիզոնականում է Բարսելոնայի հարձակվող Նեյմարը` 80 միլիոն €: Յոթերորդ հորիզոնականում է բրազիլացի Ռոնլադինյոն` 78 միլիոն €: PSG-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 69 միլիոն € գումարով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Իտալական Յուվենթուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իններորդն է` 63 միլիոն €: Տասնյակը եզրափակում է Նյու Յորք Ռեդ Բուլզի հարձակվող Թիերի Անրին` 57 միլիոն €:

Հատկանշական է, որ ներկայացված 10 ֆուտբոլիստից 9 հարձակվողր կամ հարձակողական ոճի ֆուտբոլիստ են: Ջանլուիջի բուֆոնը միակ ոչ հարձակվողն է, ով նման գումաներ է ստանում:

Share