Բաժին. Այլ Լուրեր

Շառլ Ազնավուր. ավելի քան 1200 երգ, 100 մլն ձայնասկավառակ

Շառլ Ազնավուր՝ շանսոնյե, երաժիշտ, դերասան, դիվանագետ, հասարակական գործիչ,  աշխարհահռչակ հայ:

Այսօր Շառլ Ազնավուրին ճանաչում են բոլորը, նրանով հպարտանում՝ շատ-շատերը: Ազնավուրի երգերը հչել են աշխարհի ամենամեծ և անվանի համերգասրահներում, իսկ նրա հասարակական գործունեությունը անտարբեր չի թողել և ոչ մի հայի:

Սակայն Շառլ Ազնավուր երևույթը կերտվել է, ոչ միայն բնատուր տաղանդի ու հմայքի հաշվին, այլ նաև աշխատասիրության, եռանդի և մեծ կազմակերպվածության:  Կարիերայի 60 տարիների ընթացքում  Ազնավուրը աչքի է ընկել մեծ ակտիվությամբ, իսկ երաժշտական գործունեության կազմակերպման մեջ բարձր կարգի արհեստավաժությամբ: Այս ամենի շնորհիվ է, որ նա տարիներ շարունակ մնում է աշխարհի ամենասիրված և, ինչու ոչ, ամենաբարձր վարձատրվող արտիստներից մեկը:

Լինելով ֆրանսիական բեմի վարպետ` նա կարողացավ նվաճել նաև անգլիախոս լսարանին, ինչը նրա դիմաց բացեց աշխարհի ամենամեծ շոու բիզնեսի դռները: Ազնավուրի վաճառված ձայնասկավառակների թիվը վաղուց անցել է 100 միլիոնը, ցուցանիշ որին շատ քիչ կատարողներ են կարողացել հասնել: Նա հեղինակել է 1200-ից ավել երգ և նկարահանվել 80 ֆիլմում:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը ճանաչում է ստացել 1956 թվականին` Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: 1998 թվականին Times ամսագրի եւ CNN-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»: 2009 թվականի մայիսից Շառլ Ազնավուր Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Share