Բաժին. Այլ Լուրեր

Mercedes-Benz մեքենան վառելիքի միայն մեկ բաք լիցքավորմամբ Մարոկկոյից հասել է Մեծ Բրիտանիա

Mercedes-Benz E-Class հիբրիդ մոդելը Մարոկկոյի Տանժեր քաղաքից մինչև բրիտանական Գուդվուդ է հասել բաքի մեկ լիցքվորմամբ: Մեքենան անցել է 1968 կմ, ճանապարհի տևողությունը կազմել է 27 ժամ, իսկ ամեն 100 կիլոմետրի համար վառելիքի ծախսեը կազմել է 3.1 լիտր:

Նշենք, որ մեքենան սերիական արտադրության մեջ գտնվող E 300 BlueTEC Hybrid մոդելն է, որի վրա ոչինչ փոփոխված կամ հարմարեցված չի եղել այս ճանապարհորդության համար: Միայն մեծացված է եղել մեքենայի բաքը, որի ծավալը կազմել է 80 լիտր, սա նույնպես փոփոխություն համարել չի կարելի, քանի որ այս ծավալով բաքերն առաջարկվում են արտադրողի կողմից՝ ընտրության կարգով: Նշենք, որ մեքենան օժտված է 204 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, մեքենայի վրա նաև տեղադրված է 27-ուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ:

Նշենք նաև, որ Եվրոպայի ռեկորդը պատկանում է Ford Mondeo մակնիշին, որը Հելսինկիից մինչ Օսլո (2536.4 կմ) հասնելու համար ծախսել էր 70.92 լիտր՝ 2.79 լիտր 100 կմ-ի համար: Իսկ համաշխարհային ռեկորդը պատկանում է Volkswagen Passat-ին, որը Հյութոնից մինչ Վիրջինա ընկած 2601 կմ անցել է ծախսելով 73 լիտր վառելիք:

Share