Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – օգոստոս 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի օգոստոսի 9-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

7    5    9    0    7    9    2    0
 
2014 թվականի օգոստոսի 9-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և սեպտեմբեր ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից օգոստոս ամսվա ընթացքում կընդունվեն հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն սեպտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:
Օգոստոս ամսվա ընթացքում կընդունվեն հունիսին կայացած վիճակահանության արդյունքներով (86871006 շահող թվերով) հուլիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն հուլիսին կայացած վիճակահանության արդյունքներով (84379293 շահող թվերով) օգոստոս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share