Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհի 10 ամենաթանկ ադամանդները

Մարդկության պատմության ընթացքում ադամանդը եղել և մնում է ամենաթանկարժեք քարը: Ադամանդներով են պատվել արքայական թագերն ու զարդերը: Այժ ևս ադամանդների մասին առասպելներ են պտտվում և դրանք շարունակում են գերել մարդկային ուղեղները:

Ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ ադամանդների տասնյակը.

Տասներորդ հորիզոնականում է The Allnatt Diamond կոչվող ադմանդը, որի գինը գնահատվում է 3 մլն դոլար: Ադամանդը կրում է իր նախկին տերերից մեկի՝ Ալֆրեդ Էրնեստ Ալնեթի անունը: Ադամանդը 101.29 կատար է: Այն կշռում է 21 գրամ: Քարի գույնը դեղնավուն է, դրա ծագման մասին տեղեկություններ չկան:

Իններորդ տեղում է The Moussaieff Red Diamond մուգ կարմիր ադամանդը, որը 5.11 կարատ է, այն մուգ կարմիր գույնի է, իսկ արժեքը 7 մլն դոլար է: Սա աշխահի ամենամեծ կարմիր ադամանդն է:

The Heart of Eternity ադամանդը ութերորդ հորիզոնականում է, այն կապույտ գույն է՝ 27.64 կարատ, ունի 5.528 գրամ քաշ, ադամանդի արժեքն է 16 մլն դոլար: Ադամանդը գտնվել է Հարավային Աֆրիկայում՝ Ստեյնմեց խմբի կողմից, այնուհետ այն վաճառվել է Դե Բիրսին:

Wittelsbach Diamond դամանդը յոթերորդ հորիզոնականում է, այն 35.36 կարատ է՝ 7.11 գրամ, ունի բաց կապտավուն երանգ: Այն տեղադրված է եղել բավարական և ավստրիական թագերի վրա: Ադամանդի արժեքն է 16.4 մլն դոլար:

Վարդագույն երանգ ունեցող The Steinmetz Pink ադամանդի արժեքն է 25 մլն դոլար, այն 11.92 գրամ է, 59.60՝ կարատ: Աշխարհի ամենաթանկ վարդագույն ադամանդն է: Ադամանդը մեր ցուցակի վեցերորդ հորիզոնականում է:

De Beers Centenary Diamond ադամանդը մեր ցուցակի 5-րդ հորիզոնականում է, այն D՝ ամենաբարձր, դասի ադամանդ է: Քարը 273.85 կարատ է՝ 54.77 գրամ: Այս ադամանգը Դե Բիրսի կողմից արդյունահանված և մշակված երրորդ ամենամեծ քարն է: Քարի արժեքն է 100 մլն դոլար:

Չորրորդ հորիզոնական է The Hope Diamond ադմանանդը, այն պահվում է ԱՄՆ մայրաքաղաքի Սմիթսոնյան թանգարանում: Ադամանդը 45.52 կարատ է և 9.10 գրամ, այն ունի մի փոքր կապտավուն երանգ: Քարի արժեքն է 350 մլն դոլար:

The Cullinan ադամանդը երրորդ հորիզոնականում է, այն սկզբում եղել է 3 106.75 կարատ և 621.35 գրամ: Մշակումից հետո այն դարձել է 530.2 կարատ և 106 գրամ: Քարի արժեքը 400 մլն դոլար է:

Երկրորդ տեղում է The Sancy Diamond քարը, որը 55.23 կարատ է, քաշը՝ 11.05 գրամ: Այն պատկանել է Ֆրանսիայի արքայական տոհմին: Այս պահի դրությամբ կարելի է համարել, որ ադամանդն անգին է:

Koh-I-Noor  ադամանդն աշխարհի ամենաթանկ ադամանդն է, այն 105 կարատ է և կշռում է 21.6 գրամ: Այս քարը նույնպես անգին է, մասնագետներն անգամ չեն կարողանում գնահատել նման քարերը: Այժմ ադամանդը հանդիսանում է Բրիտանական թագավորական ընտանիքի սեփականությունը:

Share