Բաժին. Այլ Լուրեր

Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Քիչ առաջ Տաշքենդում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում Արսեն Ջուլֆալակյանը հչռակվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում:

Առաջին գոտեմարտում Արսենը հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 1/8 եզրափակիչում՝ ավստրիացի Ֆլորիան Մարխլին, 1/4 եզրափակիչում՝ մեքսիկացի Խուան Էսկոբարին, 1/2 եզրափակչում՝ վրացի Զուրաբի Դատունաշվիլին, իսկ եզրափակչում Ջուլֆալակյանը 4-0 հաշվով հաղթեց խորվաթ Նևեն Զուգային:

Share