Բաժին. Այլ Լուրեր

Ucom. Արմավիր քաղաքում բացվել է սպասարկման կենտրոն

Արմավիր քաղաքում բացվեց «Յուքոմ» ընկերության 17-րդ սպասարկման կենտրոնը: «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հանդես եկան բացման խոսքով: Հայկ Եսայանը մասնավորապես նշեց. «Ուրախ ենք արձանագրել, որ «Յուքոմ» ընկերությունն արդեն հասանելի է նաև Արմավիր մարզում: Նորաբաց գրասենյակը համալրված է նորագույն սարքավորումներով, իսկ աշխատակազմը բաղկացած է բացառապես Արմավիր քաղաքի բնակիչներից: Հուսով ենք, որ Արմավիրի մարզի բնակչությունը նույնպես կզգա որակյալ կապի և հեռուստատեսության առավելություններն ու կօգտագործի դրանք ի նպաստ հայրենիքի»: Պարոն Խլղաթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Յուքոմ» ընկերությանը թե՛ իր ծառայությունները մարզում հասանելի դարձնելու, թե՛ նոր աշխատատեղեր ստեղծելու և մարզի զարգացմանը նպաստելու համար:  

Նոր սպասարկման կենտրոնը գործում է ք. Արմավիր, Հանրապետության 7/1 հասցեում, որտեղ մարզի բնակիչները կարող են բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումները և ստանալ խորհրդատվություն:

Նշենք, որ սպասարկման կենտրոնում կարելի է կատարել նաև կոմունալ վճարումներ՝ U!pay վճարային համակարգի միջոցով:

Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 09:00-20:00, կիրակի՝ ժամը 10:00-20:00:

Share