Բաժին. Այլ Լուրեր

Որքա՞ն աշխատավարձ են ստանում Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով 10%-ով կրճատվել է իր, Դմիտրի Մեդվեդևի, ՌԴ գլխավոր դատախազի և մի քանի այլ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձը: Կրճատումից հետո Պուտինն ամսեկան ստանում է 330.000 ռուբլի, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 295.000 ռուբլի: Պուտինն ասել է, որ Ռուսաստանում առկա ճգնաժամային իրավիճակը պարտադրում է գնալ նման քայլերի:

Նշենք, որ 2014թ. Վլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 3.6 մլն ռուբլի, իսկ Դմիտրի Մեդվեդևինը՝ 4.26 մլն: ՌԴ նախագահի քիչ եկամուտը բացատրվում է նրանով, որ Վլադիմիր Պուտինը չի գնացել հանգստանլու, սակայան չկայացած արձակուրդի դիմաց փոխհատուցում չի ստացել, իսկ Մեդվեդևը ստացել է:

Առաջին հայացքից ՌԴ նախագահի աշխատավարձը շատ գրավիչ է, սակայն հաշվի առնելով որոշ երկրների նախագահների աշխատավարձը ՌԴ առաջնորդի ստացած գումարը «ոչինչ» է: Bloomberg-ը կազմել է աշխարհի նախագահների աշխատավարձերի վարկանիշային աղուսյակը, որում առաջատարն է ԱՄՆ նախագահը: Աղուսյակը հետևյալ տեսքն ունի.

1.ԱՄՆ – 33.000 դոլար 

2.Իռլանդիա – 29200 դոլար

3.Ֆրանսիա – 25100 դոլար

4.Լեհաստան – 8200 դոլար

5.Լիտվա – 7800 դոլար

6.Ռուսաստանի Դաշնություն – 5600 դոլար

7.Վրաստան – 3000 դոլար

8.Բելառուս – 2300 դոլար

9.Ղազախստան – 1700 դոլար

10.Ուզբեկիստան – 1300 դոլար

12.Ուկրաինա – 1200 դոլար

13.Տաջիկիստան – 1100 դոլար

14.Հայաստան – 1050 դոլար

Share