Բաժին. Այլ Լուրեր

2015թ. ամռան ամենաթանկ ֆուտբոլային տրանսֆերները

Սեպտեմբերի 1-ին Եվրոպայում փակվեց ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը, որի ընթացքում գրանցվեցին մի շարք բազմամիլիոնանոց գործարքներ: Ներկայացնում ենք 2015թ. ամռան ամենաթանկ ֆուտբոլային տրանսֆերները:

Այս ամռան ամենաթանկ ֆուտբոլիստը Քեվին դե Բրույնեն է, ով 75 մլն եվրոյով Վոլֆսբուրգից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի:

Երկրորդ հորիզոնականում է Անխել Դի Մարիան, ով 63 մլն եվրոյով Մանչեսթեր Յունայթիդից տեղափոխվեց ՊՍԺ:

Եռյակը եզրափակում է Ռահիմ Սթերլինգը, ով 62.5 մլն եվրոյով Լիվեպուլից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի:

Չորրորդ տեղում է Անտոնի Մարթիալը, ով 50 մլն եվրոյով Մոնակոյից տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթիդ:

Քրիստիան Բենտեկեն հինգերորդն է, նա 46.5 մլն եվրոյով Ասթոն Վիլայից տեղափոխվեց Լիվերպուլ:

Վեցերորդ հորիզոնականում Նիկոլաս Օտամենդին է, ով 44.6 մլն եվրոյով Վալենսիայից տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի:

Յոթերորդ տեղում է Ռոբերտու Ֆիրմինուն, որ 41 մլն եվրոյով Հոֆենհայմից տեղափոխվեց Լիվերպուլ:

Արթուրո Վիդալն ութերորդն է, նա 37 մլն եվրոյով Յուվենտուսից տեղափոխվեց Բավարիա:

Իններորդը Յուլիան Դրեքսլերն է, որ 36 մլն եվրոյով Շալկեից տեղափոխվեց Վոլֆսբուրգ:

Տասնյակը եզրափակում է Մատեո Կովաչիչը, ով 35 մլն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի Ռեալ:

Share