Բաժին. Այլ Լուրեր

Քըրք Քրքորյանի առանձնատունը վաճառվել է 19 մլն դոլարով

Los Angeles Times պարբերականը հայտնել է, որ 2015թ․-ի վերջին վաճառվել է Քըրք Քրքորյանի Բևերլի Հիլզում գտնվող առանձնատունը, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին։

Դեռևս 1998թ․-ին Քրքորյանը ձեռք է բերել 1.3 ակր մակերեսով հողատարածք, որտեղ 2000թ․-ին կառուցվել է միջերկրյածովյա ոճով առանձնատուն, որի մակերեսը 9 700 քառակուսի ֆիթ է։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել է Քըրք Քրքորյանի կտակը, որի համաձայն նրա ամբողջ կարողությունը կուղղվի բարեգործության։

 

Share