Բաժին. Այլ Լուրեր

Մեծաքանակ զանգերի պատճառով վարչապետը չի կարողանում օգնականներին և խորհրդականներին հանդիպել կամ հանձնարարություններ տալ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ստուգել իրենց կայքերը:

«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա ընթացքում բացի զանգերին պատասխանելուց և հանդիպումներ ունենալուց ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց եմ կարողանում հանձնարարություն տալ, ոչ էլ հանդիպել, խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ից մինչ օրս իր խորհրդականներին ու օգնականներին ստացված զանգերի քանակը եղել է 2 հազար 156, էլէկտրոնային հաղորդագրությունի թիվը՝ 586, հանդիպումների քանակը՝ 100-ից ավելի:

Share