Բաժին. Այլ Լուրեր

Հայկական ժամանակ. ֆինանսների նախարար Վարդան Արամյանի Նյու Յորքի ավիատոմսն արժեցել է 5,500 դոլար

«ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:

Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»:

Մեր ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին:

Մյուս կողմից էլ «էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք  է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ’ 6-7 անգամ ավելի էժան: Նշենք, որ Վ Արամյանը  Նյու Յորք էր մեկնել  Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ին: Եվ նա գերադասել է այդ երկարատև թռիչքն անցնել հնարավորինս հարմարավետ պայմաններում», – գրում է օրաթերթը։

Վարդան Արամյանի պարզաբանմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Share