Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱՄՆ-ից վերադառնալուն պես Վարդան Արամյանը բիզնես և էկոնոմ դասի ավիատոմսերի տարբերությունը վճարել է ֆինանսների նախարարության հաշվապահություն
25/11/2016 15:49
Կիսվել

ԱՄՆ-ից վերադառնալուն պես Վարդան Արամյանը բիզնես և էկոնոմ դասի ավիատոմսերի տարբերությունը վճարել է ֆինանսների նախարարության հաշվապահություն

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանում են տրամադրել «Արմենպրես»-ին, որում նշվում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի:

«Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը` Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար (հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 – Ա որոշում):

Համաձայն Համաշխարհային բանկի  ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի  Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:

Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադարձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):

Հ.Գ. հիշատակման արժանի է փաստը,  որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղին իրականացնել ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ  անհամեմատ էժան է: Ավելին, նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները:  Հետևաբար, վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխթռիչք»),  մեղմ ասած, պատշաճ չէ առկա փաստերի պարագայում»,-նշում են նախարարությունից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02