ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 2013Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

ՀՀ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունների կողմից 2013թ.-ի առաջին եռամսյակի համար հրապարակվել են հետևյալ ցուցանիշները.

Բաժանորդների քանակ.

Beeline-ն ունի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) 27 872 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն աճել է 656-ով: Ամրակցված ցանցի ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ (հիմնականում Hi-Line)` 158 519, 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն աճել է 5819-ով: Vivacell-MTS-ի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) բաժանորդների քանակը 91 331 է, նախորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ` 1584-ով, լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը 27-ն է: Orange Armenia-ի շարժական ինտերնետի (բացառությամբ հեռախոսներից օգտվողների, միայն բջջային մոդեմներ) բաժանորդների քանակը 90 603, 2012թ.-ի վերջի համեմատ դրանց քանակն աճել է 5920-ով: Ucom-ն ունի լայնաշերտ ինտերնետի 42,761 բաժանորդ, 2012թ.-ի վերջի դրությամբ բաժանորդների քանակը եղել է 37 139` աճ 5622 բաժանորդով: Rostelecom-ի ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը  871 է:

Նշված 5 ընկերությունների բաժանորդների ընդհանուր թիվը 411 984 է:  Տվյալները մեր կողմից հրապարակվող Հայաստանի առաջատար պրովայդերների տասնյակի առաջին 5 տեղերը զբաղեցնող պրովայդերների տվյալներն են: Վերոնշյալ 5-յակին Circle.am-ում բաժին է ընկնում հայաստանյան այցելությունների մոտ 92%-ը:

Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկի (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ) (MOaU, MbOU)  ցուցանիշը հետևյալն է.

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)՝ 4 789 ՄԲ: Ամրակցված ցանցի ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ (հիմնականում Hi-Line)` 37 157 ՄԲ:

Vivacell-MTS. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)՝ 7 055 ՄԲ:

Orange. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)՝ 12 399 ՄԲ:

Ucom. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ՝ 44 132 ՄԲ:

Rostelecom. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ՝ 39 728 ՄԲ:

Նոր ակտիվացումների ցուցանիշ.

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 7 587:

Vivacell-MTS. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 18 398:

Orange լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 17 941:

Արտահոսք (Churn).

Beeline. Բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 7 279:

Vivacell-MTS. լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 12 340:

Orange լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսներից օգտվողների)` 14%:

Share