Ինտերնետ բաժանորդների քանակը Հայաստանում 2013թ.-ի վերջի դրությամբ

Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվել են 2013թ.-ի չորրորդ եռամսյակի հաշվետությունները: Ի թիվս այլ բազմաթիվ ցուցանիշների, հեռահաղորդակցական ընկերությունները հրապարակում են նաև ինտերնետ բաժանորդների քանակը:

Բաժանորդների քանակով առաջատար է մնում Beeline-ը: 2013թ.-ի վերջի դրությամբ Beeline-ն ունի Hi-Line 159 808 բաժանորդ և 33 166 բջջային ինտերնետի բաժանորդ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների): 2012թ.-ի վերջի համեմատ Hi-Line-ի բաժանորդների քանակն աճել է մոտ 4.65%-ով, իսկ բջջային ինտերնետի բաժանորդների քանակը` 5950-ով կամ մոտ 21.86%-ով:

Բջջային երրորդ օպերատոր Orange-ը ունի 106 646 ինտերնետ բաժանորդ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների), 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 21 963-ով կամ 25.93%-ով:

Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդների քանակը կազմում է 100 864 (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների), 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ 11 117-ով կամ 12.72%-ով:

2013թ.-ի վերջին Ucom-ի բաժանորդների քանակը եղել  53 591: 2012թ,-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն է 14 969-ով կամ 38.75%-ով:

Rostelecom-ի բաժանորդների քանակը 7215 է, 2012թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ 7021-ով:

Arminco-ն ունի 258 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 40-ով:

Interactive-ը 2013թ.-ի վերջին ունեցել է 2346 բաժանորդ: Մեկ տարվա մեջ բաժանորդների թիվը նվազել է 1266-ով:

Ամրակցված կամ լարային ինտերնետի ոլորտում ամենամեծ աճ է գրանցել Ucom-ը: Բջջային ինտերնետի ոլորտում` Orange-ը:

Ներկայացված ընկերությունների ինտերնետ բաժանորդների ընդհանուր թիվը 2013թ.-ի վերջի դրությամբ կազմել է 463894: Իհարկե կան նաև այլ ընկերություններ, որոնց տվյալները մենք չունենք և հետևաբար չենք ներկայացրել, սակայն չներկայացված ընկերությունների ինտերնետ բաժանորդների ընդհանուր քանակը դժվար գերազանցի 3-4 հազարի ցուցանիշը: Մեր գնահատմամբ  2013թ-ի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը մոտավորապես կազմում է 468 հազար: 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն աճել է մոտ 66-68 հազարով կամ մոտ 16%-ով:

Հեռահաղորդակցական ըներությունները հրապարակում են նաև մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկը: Ցուցանիշները հետևյալն են.

Beeline (Hi-Line)` 24 730 MB, Beeline Mobile` 6 222 MB, Orange` 13 213 MB, Vivacell-MTS` 10 084 MB, Ucom` 54 172 MB,  Rostelecom` 83 122 MB, Interactive` 28 600 MB, Arminco` 25 123 MB:

Նշենք, որ 2012թ.-ի վերջի համեմատ ինտերնետի օգտագործման ծավալները նույնպես զգալիորեն աճել են:

2013թ.-ի գարնան տվյալները կարող եք գտնել այստեղ:

Share