Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմի աջակցությամբ պարգևավճարներ են տրամադրվել Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին

2020թ․օգոստոսի 5-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը «Գավառի Պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրեց 1,500,000 դրամ ֆինանսական աջակցություն՝ պոլիկլինիկայի բուժանձնակազմին որպես պարգևավճար փոխանցելու նպատակով։

Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանի կողմից ներկայացվեց համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպիչները մանրամասնեցին նախաձեռնությունը և  իրենց երախտիքի խոսքը հայտնեցին բուժանձնակազմին՝ կատարվող անձնվեր աշխատանքի համար։

«Այս տարին վստահորեն բուժաշխատողինն է։ Մեր ընկերությունը բարձր է գնահատում մեր բոլոր բուժաշխատողների բարդ և պատասխանատու աշխատանքը հատկապես համավարակի պայմաններում, և մեր կողմից տրամադրվող աջակցության միջոցով փորձում ենք որոշ չափով մեր երախտիքը հայտնել այն դժվարին աշխատանքի դիմաց, որը նրանք կատարում են այսօր։ Հույս ենք հայտնում, որ բոլոր ջանքերը արդյունք կտան, և շատ շուտով կհաղթահարենք համավարակը։ Շնորհակալ ենք և առողջություն ենք մաղթում բոլորին»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմը։

«Մեր բուժաշխատողները այսօր վտանգավոր ճակատում են և մարտնչում են չերևացող վարակի դեմ։ Շնորհակալ եմ «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի՝ համավարակի այս ծանր շրջանում Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցների կողքին լինելու և խրախուսելու համար»,-նշեց նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի տարածման առաջին իսկ ամիսներից «Ռոստեկեկոմ»-ը մի շարք քայլեր է ձեռնարկել՝համավարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով (https://www.rtarmenia.am/events/view/rostelecomdonation), ինչպես նաև համագործակցել բուժհաստատությունների (https://www.rtarmenia.am/news/view/wifi-norq-medical-center) և կարատինային վայրերի հետ՝ տրամադրելով անվճար ինտերնետ հասանելիություն (https://www.rtarmenia.am/events/view/rostelecomhotel) և բարձրացնելով ինտերնետի թողունակությունը այդ վայրերում։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share