Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. Սյունիքում հերթական գյուղն է լուսավորվել

Լուծվել է հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր

Վաղատին գյուղում փոխվել է երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ ևս հետխորհրդային ժամանակներից առկա խնդիր են լուծել:

Վաղատինում տեղակայվել է փողոցային լուսավորության՝ լուսադիոդային (LED) 37 լուսարձակից բաղկացած համակարգ: Գյուղի հիմնական փողոցները՝ շուրջ 1400 մ երկարությամբ տարածք, արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով են ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարևոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու և մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից:

Լուսավորության ժամանակակից համակարգը  գործարկվել է: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պաշտոնական բացմանը մասնակցել է փոքր-ինչ այլ ձևաչափով՝ տեսազանգով:

«Ծրագրի իրականացման ընթացքում պարզել ենք, որ շատ գյուղերում ենթակառուցվածքներ չկան, իսկ որոշ բնակավայրերում դրանք այնքան հին են, որ պիտանի չեն շահագործման: Մեր գործընկերների հետ ձգտում ենք օգտակար լինել և աստիճանաբար պայմաններ ստեղծել՝ գյուղերում դրական տեղաշարժ ապահովելու համար: Այս համակարգն աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Այժմ դուք տեսնում եք ծրագրի արդյունքը՝ լուսավորությունը: Տարիներ անց կզգաք նաև համակարգի ներդրման ավելի կարևոր՝ երկարաժամկետ արդյունքը: Նախ կկրճատվեն ծախսերը, տնտեսված բյուջետային միջոցները կծառայեն օգտակար այլ նախաձեռնության, իսկ բնապահպանական արդյունավետությունը կարձանագրվի տարիներ անց: Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վաղատին բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը և համայնքի բնակիչները, տեսազանգի միջոցով ներկայացրել են նախկին խնդիրներն ու համակարգի գործարկումից հետո արձանագրված արդյունքը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերն ավելի դիմացկուն են և անհամեմատ ավելի երկար են  ծառայում, քան սովորական էլեկտրական լամպերը:

Ամռան ամիսներին Վաղատինում փողոցները լուսավորված կլինեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share