Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկ. Միասին աջակցենք Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին

Զինվորականներին՝ այդ թվում նրանց ապաքինմանը, նրանց ընտանիքների համար կյանքի պատշաճ պայմանների ապահովմանը աջակցությունը յուրաքանչյուրիս պարտքն է: Այս գիտակցմամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով, որոնց նպատակը Բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին (1000+) գումարների համալրում է:

Մասնավորապես, դրանցից առաջինի շրջանակում նոյեմբերի 25-դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի 1000+ հատուկ պլատֆորմի միջոցով յուրաքանչյուր 1000 դրամ եւ ավելի փոխանցման համար Բանկը հիմնադրամին հավելյալ կփոխանցի 1000 դրամ:

Կոնվերս Բանկն ակնկալում է նաեւ իր Վիզա վիրտուալ քարտապանների ակտիվ մասնակցությունը Սեւ ուրբաթին: Նոյեմբերի 27-ին՝ Սեւ ուրբաթին, Բանկի Վիզա Վիրտուալ քարտերով առցանց գնումների գործարքների ընդհանուր ծավալի 10 տոկոսի չափով գումար Բանկը կփոխանցի 1000+ հիմնադրամին:

Ակցիաների մանրամասները հասանելի են՝

1000+’  https://u.b24.am/37czoVe

Սեւ ուրբաթ` https://u.b24.am/2V4VqU7

Share