Սոցիալական

Canon-ի անակնկալը երեխաներին՝ տպիչներ Խարբերդի մանկատանն ու Թումո կենտրոնին

Canon ընկերությունը  իր պաշտոնական դիստրիբուտոր «Ֆայն»-ի և պաշտոնական գործընկեր «Վեգա» խանութների ցանցի հետ համատեղ բարեգործական այցեր է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Բարեգործական այցի շրջանակում «Վեգա» ընկերության խաղալիքների բաժինը մանկատան սաներին նվիրել է խաղալիքներ, «Ֆայն»-ը՝ տպագրության համար անհրաժեշտ պարագաներ։

Եվ ամենակարևորը՝ Canon-ը հայաստանյան գործընկերների միջոցով մասնագիտացված մանկատանը նվիրել է PIXMA G շարքի տպիչ, որով կարող են անվճար  Creative Park հավելվածի միջոցով տպել պատկերներ և դրանք դարձնել եռաչափ խաղալիքներ ու դիմակահանդեսային հանդերձներ։

Թե ինչպես գործարկել տպիչը, սաներին ցույց տվեց մասնագետը։ Ամբողջ գործընթացին հետևեց ամենատեխնոլոգիասեր սանը։ Ի վերջո՝ իրենք են օգտագործելու, նախ փորձարկել է պետք։

Իսկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասընթացներն առայժմ հեռավար են։ Բարձրորակ ֆոտոտպագրության համար նախատեսված տպիչը հատկապես կուրախացնի լուսանկարչությամբ զբաղվող թումոցիներին։

Մինչ մասնագետը տեղում տեղադրում էր Canon-ի կողմից ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին ուղարկված նվերը, Թումո-ի աշխատակիցը պատմում էր, որ երեխաները՝ օֆլայն դասերին վերադառնալուն պես շատ կուրախանան. Տոներին ընդառաջ այն իսկական նվեր էր։

Share