Բաժին. Սոցիալական

IDBank. Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանը

Մի դրամի ուժը հատել է 40 մլն ՀՀ դրամի սահմանը։ Այս առիթով «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի Լույս» հաղորդումը հյուրընկալել էր IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանին ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Հիմնադրամը բոլորովին վերջերս է ստեղծվել և զբաղվում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրներով, սակայն տնօրենը՝ Արմեն Մարտիրոսյանն արդեն տասը տարուց ավել հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։ Հիմա արդեն «Մի դրամի ուժի» շնորհիվ բոլորս կարող ենք առանց մեկ դրամ ավել ծախսելու օգնել հիմնադրամին։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ IDBank-ի և Idram-ի տերմինալներով։ Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Share