Բաժին. Սոցիալական

ռեԱրմենիա 2.0․ ամփոփվեցին մեկ տարվա համագործակցության արդյունքները

Հոկտեմբերի 22-ին «ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը ամփոփվեցին համագործակցության հարթակի 1 տարվա գործունեության արդյունքներն ու ապագա անելիքները, ինչպես նաև ներկայացվել են 3 նոր պրոդուկտներ։

1 տարվա ընթացքում հարթակի շուրջ համախմբվել է ավելի քան 3700 մարդ, հարթակում ներկայացված նախագծերից 29-ը հաջողել են, Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի համար հավաքվել է ավելի քանի 287,500,000 ՀՀ դրամ ստորագրվել են 8 համագործակցության հուշագրեր, անցկացվել էր 3 ծավալուն դասընթաց, համահիմնադրվել է 2 նախագծերի կառավարման կազմակերպություն և իրականացվեցվել են մի շարք մենթորություններ:

Մի տարվա ընթացքում «ռեԱրմենիա» թիմը և համայնքն ակտիվորեն աշխատում էին տեխնոլոգիական ու նորարարական լուծումների վրա, որի արդյունքում ձևավորվել է «Հարթակ՝ որպես ծառայություն» պրոդուկտը (PAAS), որն առաջարկում է «ռեԱրմենիա» հարթակի ծրագրակազմը տարբեր այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների համար։ 2-րդ կարևորագույն պրոդուկտը Կորպորատիվ Բարեգործության գործիքակազմն է՝ ուղղված Հայաստանում նվիրելու կորպորատիվ մշակույթի հզորացմանը։ 3-րդ լուծումը «ռեԱրմենիա» նվեր-քարտն է, որը մի կողմից լուծելու է հարազատներին ու գործընկերներին յուրահատուկ ձևով շնորհավորելու խնդիրը, իսկ մյուս կողմից՝ աջակցելու է հարթակում հայտնվող նախագծերին։

Միջոցառման 3-րդ մասը համատեղ հետագա քայլերի մասին էր՝ ներկայացումներ, հարցուպատասխաններ և գործընկերություններ։ Հրավիրված խոսնակների հետ քննարկվեցին «ռեԱրմենիա» համայնքի պլանները՝ հիմնվելով «ռեԱրմենիա»-ի առաքելության վրա և ելնելով երկրում ստեղծված իրավիճակից ու մարտահրավերից։

Քննարկումների թեմաները ներառում են անվտանգային համապարփակ համակարգի հզորացմանն ուղղված նոր՝ «armenianpeace.am» հարթակի ստեղծումը, ինքնաբավ համայնքներ «Արարավան»-ները, «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի էքսպանսիան։

Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ «ռեԱրմենիա 2.0»-ն ոչ միայն միջոցառում է արված աշխատանքների ու անելիքների մասին, այլ նաև համայնքի համար լավ առիթ է շփվելու ու հետագա քայլերը ավելի համակարգված անելու»։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Share