Բաժին. Սոցիալական

Կուտակային կենսաթոշակային համակարգ. Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կրկին կասեցնել տույժերի հաշվարկը

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տրամադրած հաղորդագրության համաձայն, երեկ կայացած կառավարության նիստից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենք, որով մինչև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակումը, կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Share