Բաժին. Սոցիալական

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» պարգևատրեց աշակերտներին

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ» ամփոփեց «սեպտեմբերմեկյան» ակցիան` նվերներ հանձնելով հաղթող ճանաչված մասնակիցներին: Մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև բանկի կողմից ընտրված աշակերտները նվերներ ստացան բանկի ղեկավարության կողմից:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշակերտներին հանձնվել են «Samsung Tab»-եր, որոնց վրա ձայնագրված են Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

«Մենք երկար մտածեցինք, թե ինչ նվեր կարելի  է հանձնել երեխաներին, եկանք այն եզրակացությանը, որ դա պետք է լինի էլեկտրոնային նվեր, քանի որ այսօրվա սերունդը իրեն չի պատկեերացնում առանց համարգիչների, բայց դա պետք է նաև ունենա ազգային ուղղվածություն: Քանի որ առաջին դասարանցիները տառերը նոր են սովորելու, իրենք հնարավորություն ունեն լսելու հայկական ժողովրդական հեքիաթները, հաղորդակից լինեն մեր արժեհամակարգին, մեր մշակույթին»:

«Մենք երկար մտածեցինք, թե ինչ նվեր ընտրել երեխաների համար, որը և՛ դուր կգա նրանց, և՛ օգտակար կլինի: Բացի այդ, երեխաների անուններով բանկում բացվել են ավանդային հաշիվներ, և չափահաս դառնալուց հետո նրանք կկարողնան տնօրինել իրենց գումարները»: Արսեն Պետրոսյանը հիշեցրեց, որ ակցիայի անցկացումը համընկնել էր բանկի երկու մասնաճյուղերի բացման հետ, որտեղ էլ հանձնվեցին հաղթող մասնակիցների նվերները:

«Սա սեպտեմբերմեկյան ակցիա էր, որը զուգադիպեց մեր երկու մասնաճյուղերի բացման հետ: Մտածեցինք, որ մեր մասնաճյուղերի բացումը պետք է զուգորդվի ուրախ միջոցառմամբ, և սեպտեմբերի մեկից ավելի լավ առիթ չէր կարելի գտնվել: Արդյունքում անցկացվեց ֆոտոմրցույթ երեխաների շրջանում»,- ասաց Արսեն Պետրոսյանը:

Share