Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Յուրի Ջորկաեֆն այսօր Երևանում ֆուտբոլ է խաղացել

Այսօր կայացավ ֆուտբոլային բարեգործական հանդիպում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի և Հայաստանի լրագրողների հավաքականների միջև: Հանդիպմանը բանկի հավաքականի կողմից մասնակցեց ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով հոկտեմբերի 3-ին կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» կիսամարաթոնի շրջանակներում ժամանաել է Երևան:

Լրագրողների հավաքականը ևս հետ չէր մնացել բանկի թիմից ու խաղին էր հրավիրել ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վարդան Մինասյանին: Հանդիպումն ավարվել է խաղաղ արդյունքով՝ 1-1: Խաղի ավարտին Յուրի Ջորկաեֆը նշել է, որ մեծ հաճույքով է մասնակցում նման բարեգործական հանդիպումներին, ավելացնելով, որ ինքը նույնպես կազմակերպում է բարեգործական խաղեր:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն իր հերթին նշել է, որ բարեգործական խաղի շրջանակներում բանկի կողմից մեկ միլիոն դրամի աջակցություն կցուցաբերվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցին և Գավառի մանկատան սաներին:

Share