Բաժին. Սոցիալական

Տիգրան Յուզբաշյան․ Արցախի վերաբնակեցումը կենսական նշանակություն ունի

Օրերս Կարաս ազգային սննդի ցանցն իր օգնության լուման ունեցավ Արցախի շենացման գործում՝ աջակցելով «Արցախի Ազգային Վիճակախաղ» նախագծին:

ԼՂՀ-ի վերաբնակեցման առանցքային ծրագրերից մեկը Ազգային վիճակախաղն է, երբ հասարակությունն ինքն է աջակցում երկրի վերաբնակեցմանը՝ գնելով վիճակախաղի տոմսեր: Մինչև օրս տեղի է ունեցել թվով 2 խաղարկություն, որին մասնակցել է շուրջ 400.000 հայ: Ձևակերպված ողջ հասույթը ուղղվում է ԼՂՀ համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում այսօր արդեն Իշխանաձոր համայնքում իրականացվում է 37 բնակելի առանձնատների շինարարություն, որոնցից 10 առանձնատան շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

«Բոլորս մեծ պատասխանատվություն ունենք մեր ազգի եւ հայրենիքի ապագայի նկատմամբ: Հայաստանի և մասնավորապես Արցախի վերակերտումը և շենացումը կենսական նշանակություն ունեցող առաքելություն է, որին հնարավոր կլինի հասնել միայն միասնական ուժերով, սեփական հողի ու ջրի հետ ամուր կապի ամրացման միջոցով: Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր հայի որևիցէ կերպ օգտակար լինել Արցախին. թե խոսքով, թե գործով, թե գումարով՝ ով ինչով կկարողանա: Կարևոր է  անտարբեր չլինել և ըմբռնել իրավիճակը»,- իր խոսքում նշեց Կարաս ցանցի հիմնադիրներից Տիգրան Յուզբաշյանը:

Այս տարի վիճակախաղը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում: Վիճակախաղի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել http://nkrlottery.am կայքում:

Share