Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ֆուտբոլ հանուն երեխաների

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից Գավառի մանկատան և Խաչիկ գյուղի դպրոցի սաներին հանձնվեց մարզական գույք, որը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ:

«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ` սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, և առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով”, – ասաց Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, “Մեդիամաքս” մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դ. Ալավերդյանը:

«Նախաձեռնության նպատակն էր աջակցել սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցին և Գավառ քաղաքի մանկատանը` երեխաների շրջանում ավելի  ամրապնդելով առողջ ապրելակերպը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այսօրինակ խնդիրները և հետագայում էլ շարունակելու է աջակցել սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես խոցելի երեխաներին»,- ասաց Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ն. Ասատրյանը:

Բարեգործական հանդիպմանը  Յուրի Ջորկայեֆը հանդես եկավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Share