Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մեկնարկում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագիրը:

2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են  մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը «Օրգանական  արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին  մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել  դիմում հայտը,  լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված  էլեկտրոնային փոստին:

Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  և NABU-ի կողմից  2015-2016թթ իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակներում սերտիֆիկացվել է 4 ընկերություն:

Share