Բաժին. Բիզնես

2021թ, սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում կա 9 հայ

Ամերիկյան Ֆորբս պարբերականի իրական ժամանակում միլիարդատերերի ցուցակը 2021թ. սեպտեմբերի 30-ին գլխավորում է Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 201.1 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 192.3 մլրդ դոլար, եռյակը եզրափակում է LVMH սեփականատեր Բեռնար Առնոն՝ 175.9 մլրդ դոլար։

Չորրորդ հորիզոնականում Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 129.5 մլրդ դոլար։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է՝ 121.5 մլրդ դոլար։ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը վեցերորդն է՝ 119.6 մլրդ դոլար։ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը 7-րդն է՝ 115.3 մլրդ դոլար։ Ութերորդը Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է՝ 111.1 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն իններորդն է՝ 100.6 մլրդ դոլար։ Տասնյակը եզրափակում է Մուկեշ Ամբանին՝ 96.9 մլրդ դոլար։

Ինչ կայանում է հայերին, ապա դրանց թիվը ցուցակում շարունակում է մնալ 9։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 624-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4.9 մլրդ դոլար: 2021թ. մարտի համեմատ արձանագրվել է աճ 1.6 մլրդ դոլարով։

Նուբար Աֆեյանի կարողությունը 4.5 մլրդ դոլար է, նա ցուցակի 698-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ արձանագրվել է աճ 2.6 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.5 մլրդ դոլար, 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։ Գալիցկին ցուցակի 924-րդ տեղում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար՝ 1056-րդ հորիզոնական։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը կազմել է 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1720-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը գնահատվել է 1.4 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2128 հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։

Քիմ Քարդաշյանը 2368 հորիզոնականում է, նրա կարողությունը 1.2 մլրդ դոլար է: 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով։

Ալբերտ Ավդոլյանի կարողությունը 1.1 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 2483-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։

Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2635-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Share